Թուրքիայում «մեծ կաշառք» գործողությունից օրեր անց ՆԳ եւ Էկոնոմիկայի նախարարների հրաժարականից ժամեր անց Բնապահպանության նախարարը եւս հայտնել է հրաժարականի մասին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 25-ի կեսօրին, թուրքական NTV հեռուստաընկերության ուղիղ եթերում Թուրքիայի բնապահպանության նախարար Էրդողան Բայրաքթարը հայտնել է, որ հրաժարական է ներկայացրել։
Նշենք, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը եւ Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը հրաժարական են ներկայացրել՝ հայտնելով, թե դա արել են սկսված կեղտոտ խաղերի դեմ առնելու եւ սկսված հետաքննության անաչառ անցկացման համար։
Հիշեցնենք, որ Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարների որդիները։





























