Մոսկվայում նախօրեի երեկոյան կրկնակի սպանություն է տեղի ունեցել: Եվս երկու մարդ լուրջ վիրավորվել են: Ողբերգությունը տեղի է ունեցել փոքրաթիվ խմբի խնջույքի ժամանակ:
Ոստիկանությունից հայտնել են, որ միասին խմելիս 72-ամյա թոշակառուն դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել երեք տղամարդկանց եւ կանանց: Ստացված վնասվածքներից 47-ամյա տանտերը եւ նրա 48-ամյա ծանոթը մահացել են: Եվս երկու տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
ՌԴ ՔԿ-ի Մոսկվայի Գլխավոր վարչությունը չորս քաղաքացիների վրա հարձակվելու փաստով քրեական գործ է հարուցել: Ներկայումս թոշակառուն կալանավորված է: Պարզվում են կատարված հանցագործության դրդապատճառները եւ հանգամանքները:





























