Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 14.28-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Քասախ գյուղի մոտակայքում կայանված բեռնատարի մեջ գտնվող վարորդը չի արձագանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են  մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները բացել են «ՄԱՆ» մակնիշի ZYG 535 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի դուռը եւ հայտնաբերել Վրաստանի Հանրապետության քաղաքացի 50-ամյա Զ. Ա.-ի  դին: