Մոսկվայի Դոլգորուկովսկայա փողոցում մոտ 30 մարդու տարհանել են շենքում բռնկված հրդեհի պատճառով:

Հրդեհը տեղայնացվել է տեղի ժամանակով 1:42: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով դեպքի վայրում օպերատիվ շտաբի ներկայացուցչին:

Հաղորդվում է, որ այդ հասցեում տեղակայված է Պրոմսվյազբանկի բաժանմունքներից մեկը: Տուժածներ չկան: Հրդեհի պատճառները պարզվում են: