Չինաստանի բնակիչը հարեւանին սպանել է նախքան ինքնասպան լինելը: Նա սպանել է ընկերոջը, քանի որ չի ցանկացել հանդերձյալ կյանքում առանց շախմատի զուգընկերոջ մնալ, գրում է Shanghai Daily-ն:

Թե երբ է տեղի ունեցել սպանությունն ու դրան հաջորդած սպանությունը, չի մանրամասնվում: Հայտնի է միայն, որ տղամարդկանց մարմինները հայտնաբերել է հարեւանին տունը վարձող տվող կինը: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն:

Կինն անմիջապես ոստիկանություն է կանչել: Ինքնասպան եղած տղամարդու մարմնի մոտ նրանք երկու երկտող են գտել, ինչպես նաեւ դեղահաբեր:

Թե ինչպես է սպանվել տղամարդու հարեւանը, չի հաղորդվում: Վերջինիս պարանոցին հայտնաբերված հետքերը թույլ են տալիս ենթադրել, որ հնարավոր է Լյաոն խեղդել է նրան: