2013-ին 2012-ի համեմատ Հայաստանից մրգերի ու բանջարեղենի արտահանումը երկու անգամ ավելացել է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի գյուղնախարար Սերգո Կարապետյանը: «Ամբողջ տարվա արդյունքները դեռեւս պարզ չեն, սակայն նախնական տվյալներով` գյուղմթերքների արտահանումը ավելացել է 36 տոկոսով, իսկ մրգերի ու բանջարեղենի` երկու անգամ: Եթե 2012-ին արտահանվել է 31 280 տոննա, ապա այս տարի` ավելի քան 63 հազար տոննա միրգ ու բանջարեղեն»,-հայտարարել է նախարարը:
Նշենք, որ 2013-ի դեկտեմբերի 13-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 2 հազար տոննա ծիրան, 6800 տոննա խաղող, 980 տոննա դեղձ, 633 տոննա խնձոր, 610 տոննա կեռաս: Ատահանվել է 2եւ հազար տոննա բանջարեղեն:





























