Թուրքիայում դատարանը 100 մլրդ դոլար ներառող անօրինական գործարքների գործով 30 կասկածյալների նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել։
Թուրքական Taraf-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 17-ի սկանդալային «մեծ կաշաքռ» գործողություններից հետո Ստամբուլի դատախազությունը պատրաստվում է գործողության 2-րդ ալիքին, որը ներառում է 28 տենդերների հետ կապված 100 մլրդ դոլարի անօրինական գործարքներ։
Անօրինական գործարքների մեջ հիշատակվում են Ստամբուլի Էթիլեր թաղամասում ոստիկանության դպրոցի տարածքի, Սուլթանբեյի հանքարդյունաբերական տարածքի, Իզմիր նահանգի Ուրլայի շրջանում կառուցված առանձնատների, 14 ջերմաէլեկտրակայանների, Վիրանշեհիր, Չանաքքալե քաղաքներում ճանապարհներին կառուցման տենդերները։
Նշվում է, որ դատարանը ձերբակալման որոշում է կայացրել 5 նախարարություններում աշխատող ավելի քան 30 պաշտոնյայի նկատմամբ։





























