Հունվարի 2-ին հայերը լավ կանեն սուպ ուտեն: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Իրազեկ ու պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նա նշել է, որ Նոր տարվա ընթացքում չափազանց շատ ալյուրից ու մսից ուտեսնտներ են ուտում: Այդ պատճառով հունվարի 2-ին ամենալավը սուպ ուտելն է, օրինակ` սպաս: Դա կհեշտացնի մարսողությունը, պարզաբանել է նա:

Սննդամթերքի, հատկապես աղցանների ճիշտ պահպանումը կօգնի խուսափել թունավորումից: Չի կարելի երկար պահել մսով ու ձվով աղցանները: