Թուրքիայում «մեծ կաշառք» գործողության 2-րդ ալիքին պատրաստվող Ստամբուլի դատախազ Մուամեր Աքթաշից վերցրել են հետաքննվող գործը։

Թուրքական Sozcu կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում տարածվել էին տեղեկություններ, թե դատախազ Մուամեր Աքթաշը հետաքննում է «մեծ կաշառք» գործով հաջորդ դոսյեն, որում խոշոր անօրինականությունների մեջ մեղադրվում են 30 բարձրաստիճան պաշտոնյաներ։

Այս խոսակցությունների համատեքստում հայտնի դարձել, որ նոր ձերբակալություններ նախատեսող դոսյեն վերցրել են դատախազ Մուամեր Աքթաշի ձեռքից եւ հանձնել Ստամբուլի դատախազի տեղակալ Օքթայ Էրդողանին։

Նշենք, որ Taraf պարբերականը հայտնել էր, թե նոր սկսվելիք գործողության ժամանակ ձերբակալվելու են 5 նախարարությունների 30 բարձրաստիճան պաշտոնյաներ՝ 100 մլրդ դոլար անօրինական գործարքներ իրականացնելու մեղադրանքով։