Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 26-ին հանդիպել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ, գեներալ-գնդապետ Սույ Ցիլիանի եւ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վան Ցյուանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը խոստացել են բարելավել կապերն ու համագործակցությունը երկու երկրների զինված ուժերի միջեւ, հաղորդում է China Daily-ն:
Սույ Ցիլիանը ողջունել է երկկողմ ռազմական կապերի զարգացումը վերջին տարիներին՝ նկատելով, թե չինական զինուժը գնահատում է հայկական բանակի հետ բարեկամությունը:
Իր հերթին, գեներալ-գնդապետ Չան Վան Ցյուանը կողմերին կոչ է արել ընդլայնել փոխգործակցությունը առկա նախագծերից ավելի:
Հայաստանի ՊՆախարարն ընդգծել է, որ Չինաստանի հետ հարաբերությունները գերակա են երկրի արտաքին քաղաքականության համար: Նա նշել է, որ Հայաստանն իր կողմից նպաստելու է Չինաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնմանը:
Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն ստորագրել են Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի կողմից անհատույց տրամադրվող ամենամյա ռազմական օգնության վերաբերյալ համաձայնագիրը` 5 միլլիոն չինական յուանի չափով:





























