Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 24-ին, Շինարարների փողոցի թիվ 13 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Վահան Ն.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա դեկտեմբերի 20-ին, ժամը 18.30-ին, Բագրատունյաց փողոցում գտնվող «Հայփոստ»-ի բաժանմունքից գողացել է 119.000 դրամ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Շենգավիթի բաժին: