Աշխարհում շվեդները բնակչության մեկ շնչի հաշվով սուրճի օգտագործման տեսակետից առաջին տեղում են: Սակայն նրանց համար աշխատունակության նոր մակարդակի ապահովման համար հայտնվել է նոր միջոց:
Միթթունիվերսիտետին կից ձմեռային սպորտաձեւերի ազգային կենտրոնի գիտաշխատողների անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ կապույտ լույսը դրական է ազդում մարդու մտավոր ունակությունների վրա՝ գերազացնելով կոֆեինի ազդեցությանը:
«Հնարավոր է կապույտ լույսը օգտագործել տարբեր պայմաններում, որտեղ պահանջվում է ուշադրություն եւր զգոնություն»,- ասում է նախագծի ղեկավար Մարտին Բիվենը:
Գիտնականները հետազոտել մասնակիցների առույգությունն ու մտավոր կարողության մակարդակը զանազան փորձարկումներից հետո եւ առաջ: Խմբերի բաժանված կամավորները ենթրակվում էին սպըակ լույսի ազդեցությանը պլացեբոյի հետ համատեղ, սպիտակ լույսը՝ 240 մգ սուրճի հետ համատեղ, կապույտ լույսը՝ պլացեբոյի հետ եւ վերջապես կապույտ լուսյը սուրճի հետ:
Վերջին համադրությունը լավագույնս էր ազդում որոշումների կայացման եւ դրան ճշտությանը վրա: Միայն կապույտ լույսի ազդեցությայնը ենթարկվածները մյուս խմբերի համեմատ ավլեի լավ արդյունք էին ցույց տալիս: Հետազոտության արդյունքները նաեւ ցույց են տվել, որ կապույտ լույսի դրական ազդեցությունը լավագույն կերպով արտահայտվել է կապուտաչյա մարդկանց շրջանում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետազոտությանը մասնակցել են սահամանափակ թվով կամավորներ, սակայն արդյունքները կասկած չեն հարուցում, նշում են նախագծի հեղինակները:





























