Լիբանանյան մայրաքաղաքում դեկտեմբերի քսանյոթի առավոտյան  09:00-ին պայթյուն է որոտացել: Արդյունքում կան  սպանվածներ ու վիրավորներ: Այս մասին  NEWS.am-ին է հաղորդել Լիբանանի «Ազդակ» հայկական պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:

Ըստ նրա՝ պայթեցվել է ավտոմեքենա: Թիրախն էր Լիբանանի նախկին նախարարներից մեկը՝ Մուհամմեդ Շատահը: Նա մահացել է:

Տվյալ պահին հայտնի է վեց զոհերի ու մի քանի տասնյակ վիրավորների մասին, դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության աշխատակիցները:

Ինչպես լրատվամիջոցներն են ընդգծում, պայթյունը լսելի է եղել ամբողջ քաղաքում ու սեւ ծուխը տարածվել է « Phoenicia Hotel»  հյուրանոցից ոչ հեռու:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19 իրաքյան դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել էր 23 մարդ, 146-ը՝ վիրավորվել: