Ռուսական «Աէրոֆլոտ» ընկերությունը սպորտային միջոցառումների սիրահարներին լավ նվեր է արել. Սոչիում օլիմպիադայի ժամանակահատվածում (փետրվարի 5-ից մարտի 17-ը) Սոչի թռչող օդանավերի էկոնոմ դասի տոմսերը կնվազեցվեն:

Մոսկվա-Սոչի եւ հակառակ ուղղությամբ հնարավոր կլինի թռչել 5 հազար ռուբլիով: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ իրենք այդ ընթացքում ուղեւորների մեծ հոսք են ակնկալում, ուստի կավելանա նաեւ չվերթների թիվը՝ հասնելով օրական 15-ի:

Ընկերության ներկայացուցիչները նաեւ նշել են, որ երկրպագուների ուղեւորությունը հեշտացնելն իրենց հայրենասիրական պարտքն է: