Լուսարձակումներն եւ սեւ բծերը Արեգակի վրա, որոնք հանգեցնում են մագնիսական  փոթորիկների, այս օրերին իրենց ակտիվության գագաթնակետում են: Այս երեւույթը ցիկլային բնույթ է կրում եւ տեղի է ունենում յուրաքանչյուր 11 տարին մեկ անգամ: Այդ մասին հաղորդել է  կուբանի պետական համալսարանի աստղաֆիզիկայի օպտիկական աստղադիտարանի տնօրեն Ալեքսանդր Իվանովը:

Գիտնականը նշել է, որ արեգակնային ակտիվության ուժգնության շրջանում բնակչության մեծամասնության մոտ, որպես կանոն, սրվում են սրտային եւ սրտանոթային հիվանդությունները: Հաճախ դա հագեցնում է անդառնալի հետեւանքների: Այդ ժամանակ մասնագետները խորհուրդ են տալիս որքան հնարավոր է ուշադիր լինեն սեփական առողջության հանդեպ:

Սակայն Իվանովի խոսքով՝ արեգակնային լուսարձակումները նաեւ դրական հետեւանքներ ունեքմ քանի որ նպաստում են հացահատիկների, լոբազգիներ եւ այլ մշակաբույսերի  բերքատվությանը:

Հաղորդում են, հստակ ասել, թե երբ կդադարեն մագնիսական փոթորիկները, մասնագետները չեն կարող: Սպասվում է, որ արեգակնային ակտիվությունը կթուլանա 2014թ.-ի սկզբին: