Տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ ու միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում այսօր հետեւում էին Դուբայում ամանորյա շքեզ հրավառությանը: Տոնն իր գեղեցկությամբ ու ծավալով զարմացրել է ոչ միայն Արաբական Միացյալ Էմիրությունների(ԱՄԷ) հյուրերին ու բնակիչներին, այլ նաեւ Գինեսի ռեկորդների գրքի պատվիրակությանըԼ Շոու արդյունքների համաձայն նրանց ԱՄԷ կառավարության ներկայացուցչին այստեղ վկայագիր են տվել, որը պաշտոնապես Դուբային շնորհել է համաշխարհային ռեկորդակիրի կարգավիճակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Շոուի կենտրոնը Արմավենիների կղզին է դարձել(էլիտար բնակելի ու զվարճանքների համալիլ), այդ կերպ տրվել է 2014թ.-ի մեկնարկը: էմիրությունների երկնքում հրավառության ժամանակ հայտնվել է հսկայական դրոշ, որի մակերեսը, կազմակերպիչների խոսքով, կազմել է մոտ 30 հազար քառակուսի մետր: Հսկայական բազեն ճախրել է ցնցված հանդիսատեսի գլխավերեւում: Այնուհետեւ ներկայացումը շարունակվել է  Բուրջ-Խալիֆա եւ Բուրջ-էլ-Արաբ երկնաքերերի շրջանում որոնք ժամանակավորապես վերածվել են տոնածառի՝ փայլելով ծիածանի բոլոր գույների ներքո: