Սիբիրի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել հնագույն գերեզմանոց:Հնագետների խոսքով՝ կմախքները զույգերով էին՝ դեմ դիմաց: Գերեզմանոց թաղված մարդկանց թվում կային նաեւ միմյանց ձեռք բռնածները:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, գերեզմանոցը հայտնաբերվել է Սիբիրի Հին Տարտաս գյուղի տարածքում: Հետազոտողներին հաջողվել է հայտնաբերել ավելի քան 10 գերեզմանոց, որտեղ մարդկանց զույգեր էին թաղված:

Նախնական տվյալների համաձայն՝ հուղարկավորությունը կատարվել է 3,5 հազար տարի առաջ: Գիտնականները մտադիր են բացահայտել «զույգերով» հուղարկավորության հանելուկը՝ անցկացնելով ԴՆԹ թեստավորում: Մասնագետներն առայժմ կարող են միայն ենթադրել, որ տղամարդու մահից հետո նրա կնոջը, ով ավելի վաղ էր մահացել, թաղում էին ամուսնու կողքին, հաղորդում է Internovosti.ru-ն:  

Մեկ այլ ենթադրության համաձայն՝ տղամարդկանց հետ նույն գերեզմանում թաղված կանայք հնարավոր է զոհ են մատուցվել: Մարմիները հատուկ կերպով էին դում, որպեսզի ցույց տան սեռական ակտ. հնագույն մարդկանց կարծիքով զոհաբերվախ երիտասարդ աղջիկները հանդերձյալ կյանքում դառնում էին հանգուցյալներ կանայք:

Նման հուղարկավորության իրական պատճառը բացահայտելու համար անհրաժեշտ են մանրակրկիտ ուսումնասիրություններ, հաղորդում են հնագետները: