Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Շահազիզի փողոցի տներից մեկի տանիքում, հունվարի 1-ին, ժամը 10:20-ի սահմաններում հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է Այգեստան փողոցի Հ.Վ.-ին պատկանող թիվ 12 տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 150 քմ եւ մեկ օդափոխիչ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.21-ին, մարվել՝ 11.44-ին:




























