Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 1-ին, ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Լազոյի փողոցի շենքերից բակում գտնվող ավտոտնակում. ներսում ավտոմեքենա կա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.36-ին, մարվել՝ 16.43-ին:
Ամբողջությամբ այրվել է Ռ.Հ.-ին պատկանող «Հունդայի» մակնիշի 34 LF 143 համարանիշի ավտոմեքենան:





























