Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր` հունվարի 2-ին, ժամը 03.24-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցի թիվ 188 շենքի ջրագծերը վնասվել են եւ ջուրը 5-րդ հարկից լցվում է մինչեւ 1-ին հարկ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Շենքի նկուղից հրշեջ-փրկարարները փակել են ջրագծի փականը՝ դադարեցնելով ջրամատակարարումը: