Ադրբեջանի բանակում հերթական զինվորն է ինքնասպան եղել: Միջադեպը գրանցվել է հայկական բանակի ստորաբաժանումների հետ շփման գծին գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարարության N զորամասի հարեւանությամբ:
Զորամասի 18-ամյա զինվոր Ռահիմ Իսմայիլովը կախվել է: Գոյգոլի շրջանի զորահավաքային պետծառայության բաժնից հաստատել են ինքնասպանության փաստը: Ըստ հաղորդագրության` հանգուցյալը զորակոչվել էր 2013թ. հոկտեմբերին, հաղորդում է Ադրբեջանի ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանական բանակում պարբերաբար նման միջադեպեր են գրանցվում:





























