Ադրբեջանի Լերիկի շրջանի միջնակարգ դպրոցներից մեկում աշակերտ է ինքնասպան եղել: Ըստ Լերիկի ոստիկանության բաժնի հաղորդագրության` ինքնասպանությունը տեղի է ունեցել Զյուզյուչ գյուղում:
Գյուղի 15-ամյա բնակիչ Ջամիլ Ալիեւը լեռնային տեղանքում հայտնաբերվել է կախված վիճակում: Ինքնասպանության դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:
Կատարվում է քննություն:





























