Վերին Եգիպտոսում` Լուքսորում, հայտնաբերվել է գարեջրագործի դամբարան, որը 3200 տարեկան է, հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով «National Geographic»-ի հոդվածը: Ըստ երկրի հնությունների գծով նախարար Մուհամեդ Իբրահիմի` դամբարանը գտնվել է ճապոնացի գիտնականների պեղումների ժամանակ:
Մասնագետները հայտնել են, որ Т տառի տեսքով դամբարանը պատկանել է գարեջրագործ Հոնսո Իմ Հեբին, որը խմիչքներ է պատրաստել Մուտ աստվածուհու երկրպագության ծեսերի համար: Դամբարանի պատերին հայտնաբերվել են լավ պահպանված նկարներ, որոնք պատկերում են գարեջրագործի կյանքի դրվագներ` կենցաղայինից մինչեւ ծիսական:
Իբրահիմը հայտարարել է, որ ճապոնացի հնագետների գտածոն Լոքսորի պատմության մեջ ամենակարեւորներից եւ արժեքավորներից է:
Ըստ «BBC News»-ի` դամբարանը բաց կլինի այցելության համար, երբ հնագետներն ավարտեն աշխատանքները:
Լուքսորը Եգիպտոսի հնագիտական կենտրոններից է: Քաղաքի տարածքում եւ դրա հարեւանությամբ գտնվում են մեծ քանակությամբ հուշարձաններ, որոնց շարքում են Լուքսորի եւ Կարնակի տաճարները, «Մեռյալների քաղաքը», սֆինքսների ծառուղին եւ այլն:





























