Մեծ Բրիտանիայում վաճառել են «աշխարհի ամենասարսափելի» մոմե արձանները, գրում է «The Daily Telegraph»-ը: Քանդակներն այդ անվանումն են ստացել, քանի որ արվել են փնթի եւ քիչ են համապատասխանում հայտնի մարդկանց կերպարներին:
Նորֆոլք կոմսության Գրեյթ Յարմուտ ցուցասրահի սեփականատերեր Ջեյն եւ Փիթեր Հայեսները պատմել են, որ հայտնիների մոմե արձանները վաճառել են ոչ այն պատճառով, որ այդ հավաքածուն բացասական արձագանքներ էր ստացել: Ըստ նրանց` իրենք ծեր են եւ հիվանդ այդ բիզնեսով հետագայում էլ զբաղվելու համար:
Թե որքանով են վաճառվել արքայազն Ուիլյամին, Վիկտորյա Բեքհեմին, Շոն Քոնորիին, Քայլի Մինոուգին, Սամանտա Ֆոքսին, Ադոլֆ Հիտլերին եւ այլոց պատկերող արձանիկները, չի ճշտվում:
Հայես ընտանիքը վճռել է վաճառել նաեւ թանգարանի շենքը: Այն վաճառքի է հանվել 375 հազար ֆունտով: Տարեց զույգը ստացված գումարով մտադիր է առանձնատուն ձեռք բերել ծովափին:
Գրեյթ Յարմուտի մոմե արձանների թանգարանը գործել է 58 տարի: Թանգարանի մուտքի տոմսն արժեր հինգ ֆունտ ստեռլինգ: 2013թ. նրա աշխատանքները լուսաբանվել էին բրիտանական մամուլում, որտեղ արձաններն անվանել էին աշխարհում ամենատգեղը եւ անհեթեթը, նշում է Lenta.ru-ն:





























