«Մեր գյուղն արդեն երկար տարիներ մոռացված է իշխանությունների կողմից… Երեխաները նույնիսկ դպրոց չեն կարողանում գնալ` ճանապարհների բացակայության պատճառով»: Այդ մասին Սարքարլի գյուղի բնակիչները պատմել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակցին, գրում է haqqin.az-ը:

Գյուղում ապրում է 300 ընտանիք: Խորհրդային ժամանակներում գյուղը ռուսական էր, սակայն հետագայում այնտեղ սկսել են բնակվել մերձակա գյուղերի բնակիչները, որոնք այժմ փոշմանել են: «Չկա ջուր, գազ, ճանապարհ: Ջուրը խմում ենք առուներից, իսկ այժմ դրանք էլ են ցամաքել: Մեքենաները մի կերպ են  տեղաշարժվում, իսկ հետիոտնի ճամապարհ ընդհանրապես չկա», - բողոքում են գյուղացիները:

Շրջանի գործադիր իշխանության ղեկավար Շամսեդին Խանբաբայեւն ասում է, որ գյուղերի գազիֆիկացումը աստիճանաբար եւ ծրագրով է տեղի ունենում, եւ ինքն էլ չգիտի` երբ կհասնի գյուղի հերթը: