ՌԼԴԿ պատգամավորներ Յարոսլավ Նիլովն ու Ելենա Աֆանասեւան Պետդումային օրինագիծ են ներկայացրել, որի համաձայն աշխատավարձը պետք է վճարել ամեն շաբաթ: Պատգամավորները օրինագիծը պետք է դիտարկեն արդեն հունվարի առաջին աշխատանքային օրերին:
Նախագծի հեղինակները կարծում են, որ այդ կերպ կկարողանան հաղթահարել աշխատավարձերի ուշացումները:
Ներկայումս ԱՕ-ի համաձայն՝ ռուսաստանցիներն աշխատավարձ պետք է ստանան յուրաքանչյուր տասնհինգ օրը մեկ եւ ոչ ուշ: Պատգամավորները պնդում են, որ գործատուները իրենց աշխատողներին պետք է շաբաթը մեկ վճարեն, հաղորդում է RG.ru-ն:





























