Ճապոնիան մտադիր չէ նոր ատոմակայաններ կառուցել իր տարածքում: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:

«Մենք ծրագրում ենք նվազեցնել մեր կախվածությունն ատոմային էներգիայից հնարավորության սահմաններում: Մենք նոր ռեկատորներ կառուցելու որեւէ ծրագիր չունենք»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ վարչապետը հաղորդել է, որ իր կառավարությունը ներկայումս ուսումնասիրում է առկա կայանների աշխատանքը վերսկսելու հնարավորությունը:

Նախկինում Սինձո Աբեն հայտարարել էր նոր ատոմակայաններ կառուցելու մտադրության մասին՝ խոստանալով, որ դրան անվտանգ են լինելու, քանի որ ատոմակայանները կարեւոր դեր են խաղում երկրի տնտեսության մեջ: