Չինաստանում հայտնի ռեժիսոր Չժան Իմոուին պարտավորեցրել են 1,2 մլն դոլարի տուգանք վճարել՝ ծնելիության սահմանափակման քաղաքականությունը խախտելու համար:

Հաղորդվում է, որ հետաքննության ընթացքում Իմոուն ու նրա կինը պաշտոնապես խոստովանել են, որ նախքան իրենց ամուսնությունը երեք երեխաներ են ծնվել՝ 2001, 2004 եւ 2006թթ:

Տուգանքի չափը հաշվարկվել է ամուսինների եկամուտների ու «սոցիալական ծախսերի» հիման վրա:

Հիշեցնենք, որ Իմոուն 2008-ին Պեկինի Օլիմպիադայի բացման ու փակման արարողությունների բեմադրիչն էր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Xinhua-ն: