ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 9-ին կազմել է 406.61 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.66 դրամով:
Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 553.52 դրամ (աճել է 1.23 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12.28 դրամ (աճել է 0.02 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքն կազմել է 669.24 դրամ (աճել է 2.83 դրամով):
Ոսկու գինը սահմանվել է 15961.91 դրամ, արծաթի գինը՝ 255.18 դրամ, իսկ պլատինի գինը՝ 18367.30 դրամ:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից հայտնում են, թե այսօր բորսայում կայացել է 1300000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.01 դրամ:




























