Ֆրանսիայի զինված ուժերի տանկերը ռազմական դիրքեր են գրավել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում գտնվող նախագահական նստավայրի շրջակայքում: Ավելի վաղ ԿԱՀ-ի հաղորդել էին, որ երկրի նախագահ Միշել Ջոթոդիան ու վարչապետ Նիկոլյա Տիանգեյը հրաժարական են ներկայացրել:
Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության ինքնհռչակ նախագահ Միշել Ջոթոդիան հրաժարական է տվել
Նշենք, որ Ջոթոդիայի հրաժարականին էր ձգտում հասնել Կենտրոնական Աֆրիկայի երկրների Տնտեսական միությունը: Այդ միության առաջնորդները ԿԱՀ պատգամավորներին հրավիրել էին Չադ՝ ժամանակավոր սահմանադրության մեջ ուղղումներ մտցնելու համար, որը Ջոթոդիային կզրկեր իշխանությունից:
Նախկին ու ինքնահռչակ նախագահը կտրականապես բացառում էր իր հրաժարականը:
Հիշեցնենք, որ Միշել Ջոթոդիան, որը ԿԱՀ մահմեդական փորքամասնության ներկայացուցիչ է, իրեն նախագահ էր հռչակել նախորդ տարվա մարտին, թեեւ ավելի վաղ երկրի իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ հաշտության համաձայնագիր էր ստորագրվել: Այն ժամանակ «Սելեկա» խմբավորման գրոհայինները՝ կազմված հիմնականում մահմեդականներից, գրավել էին մայրաքաղաք Բանգին: ԿԱՀ-ի տապալված նախագահ Ֆրանսուա Բոազիզեն ստիպված է եղել փախչել երկրից:
2013թ.-ի սկզբին Ֆրանսիան 1500 զինվորից բաղկացած զորք էր ուղարկել իր նախկին գաղութում կարգուկանոն հաստատելու համար:





























