Ռուսաստանում ձերբակալել են վեց հոգու, որոնց մեղադրում են անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին Պյատիգորսկում ավտոմեքենայի պայթեցման կազմակերպման մեջ: Ահաբեկիչներից մեկն Ադրբեջանի քաղաքացի է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել են անձինք, որոնք մեղադրվում են նշված հանցագործության կատարման մեջ՝ Աթաեւ Մուրադ Գեյբուլա օղլի՝ ծնված 1988թ.-ին, Ադրբեջանի քաղաքացի, Խալիզով Ռամազան Վլադիմիրի՝ ծնված 1983թ.-ին, Աբդուլազիզով Շամիլ Աբդուլազիզի՝ ծնված 1991թ.-ին, Գազիմամեդով Շամիլ Գազիմամեդովիչ՝ ծնված 1988թ.-ին, Իբրահիով Մագոմեդ Զելիմխանի՝ ծնված 1991թ.-ին»,- ասվում է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը հստակեցնում է, որ վերջիններս արդեն խոստովանական ցուցմունք են տվել: «Նշված անձանց ժամանակին ձերաբակալելու շնորհիվ հնարավոր է եղել կանխել եւս մեկ ահաբեկչական բնույթի հանցագործություն»,- հաղորդում է ԱՀԿ-ն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ի երեկոյան Պյատիգորսկում կահույքի խանութի մոտ կայանած ավտոմեքենայում ռումբ էր պայթել, որ հետեւանքով երեք անցորդ էր զոհվել:
Պյատիգորսկում 50կգ հզորությամբ պայթյունի զոհ է դարձել երեք անցորդ





























