2009թ. հունվար-հուլիս ամիսների արդյունքով Հայաստանը զբաղեցրել է 4-ին տեղը նախկին ԽՍՀՄ պետությունների շարքում ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի աճի տեմպերով:
Առաջին հորիզոնականը նախկին ԽՍՀՄ երկրների շարքում զբաղեցրել է Բելառուսը, որը միայն մայիսին է զիջել Տաջիկստանին:
Յոթ ամիսների ընթացքում դոլարի պաշտոնական կուրսն աճել է 29,5 տոկոսով (2200 ռուբլուց 1849 ռուբլու): Տաջիկստանում՝ 27,19 տոկոսով, Ղազախստանում՝ 24, 79 տոկոսով (120-ից 150 տենգե), , Հայաաստանում՝ 20,74 տոկոս( 306-ից 370 դրամ):
5-րդ հորիզոնականում Ղըրղզստանն է՝ 10,4 տոկոս, նրան հաջորդում են Ռուսաստանը՝ 8,08 տոկոս, Մոլդովան՝ 7,72 տոկոս, Ուզբեկստանը 6,91 տոկոս, Լատվիան՝ 1,01 տոկոս, Վրաստանը՝ 0,46 տոկոս , Ադրբեջանը՝ 0,41 տոկոս եւ Էստոնիան՝ 0,01 տոկոս:
Դոլարի կուրսը չի փոխվել միայն Թուրքմենստանում, իսկ Լիտվայում եւ Ուկրաինայում նույնիսկ աննշան նվազել է:



























