Ռուսական ավիացիոն «Ռուս Վիտյազներ» խումբը հունվարի 12-ի ցերեկը լքել է Երեւանն ու մեկնել է Բահրեյն:Հիշեցնենք, որ խումբը Հայաստանի մայրաքաղաք էր ժամանել հունվարի 10-ին: Խումբը մեկնել է Բահրեյն՝ մասնակցելու ավիասրահին:Ինչպես NEWS.am-ի թղթակցին հաղորդել է ռուսական ավիաբազայի տնօրեն Ալեքսանդր Պետրովը, խումբը հետ կվերադառնա հունվարի 20-ին: «Ցավոք, եղանակային պայմանների պատճառով խումբը չկարողացավ բարձրությունից տեսնել Երեւանը: Հույս ունենք, վերադարձին նրանց կհաջողվի տեսնել Երեւանը, իսկ մայրաքաղաքի բնակիչները օդում կտեսնեն խմբին»,- նշել է Ալեքսանդր Պետրովը:
Ավելի վաղ «Ռուս վիտյազներ» խմբի հրամանատար գնդապետ Անդրեյ Ալեքսեեւը հայ լրագրողներին հաղորդել է, որ Բահրեյնում «Ռուս վիտյազները» նոր համալիր կցուցադրեն, որն աշնանն են մշակել: Սրահը տեղի կունենա հունվարի 16-ից 18-ը:





























