ԵԿՄ-ական էլիտան երեկ` հունվարի 14-ին Մավել Գրիգորյանի նախագահությամբ նիստ է անցկացրել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը: Նա տեղեկացրեց, որ իրականում համագումարի նախապատրաստման կազմկոմիտեի նիստ է տեղի ունեցել: «Համագումարի նախապատրաստման համար աշխատանքային կազմկոմիտե է ստեղծել, ինչպես նաեւ աշխատանքային հանձնաժողովներ: Դե 10-րդ հոբելիանական համագումար է, որ պատշաճ մակարդակով անցնեն»,- ասաց Վարդան Վարդանյանը: Նա նշեց, որ մինչեւ այս պահը բացի Մանվել Գրիգորյանից ԵԿՄ-ականների շարքերում ԵԿՄ նախագահի պաշտոնում ուրիշ անուն չի քննարկվում : «ԵԿՄ-ում բացի Մանվել Գրիգորյանից, ոչ մեկի չեն տեսնում»,- ասաց Վարդան Վարդանյանը:
Հարցին, թե համագումարին քանի ԵԿՄ-ական է մասնակցելու, նա պատասխանեց. «Համագումարին մոտ 2 հազար պատվիրակ է մասնակցելու: Իսկ ԵԿՄ-ականների ընդհանուր թիվը մոտավորապես 40 հազար է: Բացի այդ ԵԿՄ-ին անդամակցության մեծ հոսք կա»:





























