Գերմանական Բավարիայի պետական գրադարանը առաջարկում է իր հաճախորդներին գերմանալեզու տարածության էլեկտրոնային գրքերի ամենամեծ հավաքածուն: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ը՝ վկայակոչելով WDR-ն:

Նախ եւ առաջ, խոսքը XVII-XIX դարերի հրատարակությունների կրկնօրինակների մասին է, որոնց վրա հեղինակային իրավունքի սահմանափակումները չեն տարածվում: Գրադարանի տեղեկություններով՝ Մյունխենը պաշտոնական հրատաակչությունների ամենամեծ հավաքածուն ունի:

Գրքերը հասանելի են OPACplus էլեկտրոնային գրադարանում: