Երեխային հեռուստացույցի առջեւ սնվել թույլատրող ծնողները նրան մղում են ճարպակալման, քանի որ երեխան չի զգում, թե երբ է կշտացել:

Գիտնականները նաեւ պարզել են, որ երբ երեխան սնվում է սեղանի մոտ նստած, ճարպակալման զարգացման հավանականությունը զգալի նվազում է: Այդ դեպքում երեխաներն իրենք են ընտրում ուտելիքի չափսը, ավելի քիչ են ուտում, քան նրանք, ում կերակրում են ծնողները:

Հետազոտության շրջանակներում գիտնականները հետեւել են 2-5 տարեկան երեխաների: Լավագույնը ընտանեկան ընթրիքն է ընդհանուր սեղանի մոտ, երբ երեխան ինքն է սովորում ընտրել իր ուտելիքի չափաքանակը, հայտնում է Meddaily-ն:

Ուստի չի կարելի ստիպել երեխային, որ ուտի ափսեում մնացածը: