Այսօր՝ հունվարի 17-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 12-րդ նիստը՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում քննարկվել են Հայեցակարգի նախնական տարբերակի  նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված նկատառումները:

Հստակեցվել է այն հարցերի շրջանակը, որոնք փետրվարի 6-8-ը նախատեսվում է քննարկել Վենետիկի հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի փորձագետների հետ:

Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2014թ. հունվարի 24-ին: