Հայաստանի ԿԲ-ն ներկայացրել է հունվարի 13-17-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները:

ԴՈԼԱՐ

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90,071,044 ԱՄՆ դոլար 406.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 90,330,016 ԱՄՆ դոլար 407.74 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 24,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.30 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.90 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

ԵՎՐՈ

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,255,397 EUR 552.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 13,436,214 EUR 557.09 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

ՌՈՒԲԼԻ

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 672,624,951 ՌԴ ռուբլի 12.13 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 126,404,988 ՌԴ ռուբլի 12.29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Հունվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 18.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 10.7 մլն ԱՄՆ դոլար: