Թուրքիայի Օրդու նահանգի Փերշեմբեի շրջանում 4 հարկանի շենքի 3 հարկի պատուհանից պատահաբար ներքեւ ընկած 2 տարեկան երեխայի հետեւից մայրն էլ իրեն ներքեւ նետել։
Թուրքական mynet.com կայքի փոխանցմամբ՝ երբ 26-ամյա մայրը տեսել է, որ սենյակում խաղացող 2 տարեկան Արաս Օզբեկը մոտեցել բաց պատուհանին եւ ներքեւ ընկել, կորցրել է տիրապետումը եւ երեխայի հետեւից իրեն նետել ներքեւ։
Գետնի վրա իրար կողքի հայտնված եւ վնասվածքներ ստացած մորն ու որդուն տեղափոխել են հիվանդանոց։ Երեխայի վիճակը շատ ծանր լինելու պատճառով՝ նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։





























