Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցի Ազգային հոսպիտալի ղեկավարությունը որոշում է ընդունել փակել ծննադատան բաժանմունքը՝ խնդիրը կառավարությունում քննարկելուց հետո:
Դեռ ութ տարի առաջ հիվանդանոցը բարձրացրել էր նոր շինության կառուցման հարցը, սակայն ֆինանսավորում չէր ստացել: 2011թ.-ին երկրի բնակիչները հանրաքվեի միջոցով մերժեցին վարկի տրամադրման գաղափարը՝ չնայածա, որ հիվանդանոցի շենքը հնացել է ու չի կարող ինչպես հարկն է գործել, հաղորդում է «Сегодня.ua»-ն:
Այժմ ապագա մայրերին առաջարկում են գնալ Շվեյցարիայի ու Ավստրիայի հիվանդանոցներ, քանի դեռ կառավարությունը լուծում է երկրի կենտրոնական բուժական հաստատության արդիականացման խնդիրը:
Լիխտենշտեյն գաճաճ պետությունում(160 կմ²) ապրում է մոտ 37 հազար մարդ:





























