Սիրիայի ԱԳ նախարար, փոխվարչապետ Վալիդ Մուալեմը, Մոսկվայում, այսօր՝ հունվարի 17-ին, իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Դամասկոսը Մոսկվային է հանձնել Հալեպում անվտանգության ապահովման պլանը: «Ես դիմել եմ նախարար Լավորվին՝ խնդրելով անհրաժեշտ շփումներ անցկացնել այդ պլանի իրականացման ապահովման, այդ շրջանում բոլոր մարտական գործողությունները դադարեցնելու հստակ ժամկետները»,-ասել է Սիրիայի ԱԳ նախարարը, հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:

Մուալեմը նաեւ հայտնել է, որ ինքը տեղեկացրել է Լավրովին, որ Սիրիայի կառավարությունը պատրաստ է զինված ընդդիմության հետ փոխանակել գերիների ցուցակները եւ այդ նպատակների իրականացման համար անհարժեմ մեխանիզմներ մշակել:

Դամասկոսը չի բացառում, որ, որ Հալեպ քաղաքում անվտանգության ապահովման հաջող իրականացման դեպքում այն կարող է կիրառվել նաեւ Սիրիայի այլ շրջաններում:

Նրա խոսքով՝ կասկած չկա, որ ԱՄՆ-ը Սիրիայում աջակցում է  ջիհադիստներին՝ Թուրքիայի տարածքով: Նախարարը հայտարարել է, որ Սիրիան ամենօրյա ռեժիմով համակարգում է իր գործողությունները Ռուսաստանի հետ եւ այդպես շարունակելու է գործել: