Երիտասարդ հայ կինը, ով Ուզբեկստանի նախագահի դստեր Գյուլնարա Քարիմովայի օգնականն էր, ներքաշվել է կոռուպցիոն սկանդալի մեջ՝ կապված շվեդա-ֆիննական հեռահաղորդակցության  «TeliaSonera» ընկերության հետ:

Ինչպես հաղորդում է բրիտանական BBC-ն, ուզբեկ լրագրողներից կազմված խումբը պարզել է, որ ընկերությունը 300 մլն դոլար է վճարել. Որպեսզի Ուզբեկստանում բջջային ծառայությունների շուկա դուրս գա: Միջոցներն ուղղվել են փոքր ընկերություն, որը գրանցված է Գիբլարթարում ոմն Գայանե Ավագյանի անունով, ով ոչ մի կապ չունի հեռահաղորդակցության հետ:

Քարիմովային մոտ կանգնած աղբյուրի համաձայն, Ավագյանը Տաշքենդում գտնվող խանութներից մեկի վաճառողուհի էր, որոնք պատկանում ենք Ուզբեկստանի նախագահի դստերը: Նա նաեւ օգնել է Գյուլնարային Մոսկվայում կայացած նորաձեւության ցուցադրության ժամանակ: 20-ամյա աղջիկը 2013թ.-ին դարձել է Քարիմովայի վստահելի անձանցից մեկը եւ հայտնվել է «TeliaSonera» ընկերության հետ կապված սկանդալի կենտրոնում: