Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին վերջերս կնքված համաձայնագիրը Հայաստանի անհեռատես քաղաքականության հետեւանքն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հարցին, թե որքանո՞վ է ռազմական ոլորտում նման համագործակցությունը համապատասխանում ԼՂ խնդրում միջնորդ երկրի դիրքորոշմանը, ընդդիմադիր գործիչը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեկ այլ համանախագահող երկիր՝ Ռուսաստանը, եւս մեծ քանակի զենք-զինամթերք էր վաճառել նույն Ադրբեջանին:
Արմեն Մարտիրոսյանի պնդմամբ՝ երկու դեպքում էլ պատճառը Հայաստանի իշխանությունների անհեռատես քաղաքականությունն է: «Իհարկե, նման համաձայնագրերի կնքումը չի կարող անհանգստություն չառաջացնել, բայց այդպիսի համաձայնագրերը պատասխան արձագանք են»,-նշեց «Ժառանգության» փոխնախագահը՝ հավելելով, որ Հայաստանի դերը աստիճանաբար նվզում է, փոխարենն աժում են Ադրբեջանի «բաժնետոմսերը»:
Նա որպես Հայաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականության բացասական քայլ նշեց Մաքսային միությանը միանալու որոշումը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջեւ ռազմական ոլորտում համագործակցության մասին տեխնիկական համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի Փարիզ կատարած այցի ժամանակ:





























