Թուրքիայի իշխանություններն այս անգամ թույլատրել են մայիսի 1-ը տոնել Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում, հաղորդում է «The Morning News»-ը: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Ստամբուլի արհմիությունների ներկայացուցիչները հավաստիացրել են նահանգապետին, թե տոնակատարությունը կանցնի խաղաղ, եւ տոնի մասնակիցները չեն ոտնահարի այլ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Վերջին անգամ «Թաքսիմ» հրապարակում մայիսմեկյան տոնակատարությունը եղել է 1977թ.: