Նախարարությունը ծրագրում է հումանիտար գործողություններ իրականացնել Հայիթիում, Նիկարագուայում, Գվինեայում, Շրի-Լանկայում, Հայաստանում եւ Լիբանանում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԻՆ միջազգային վարչության տնօրեն Յուրի Բրաժնիկովին, գործողություններն իրականացվելու են միջազգային կազմակերպություններին ռուսական դոնորային մուծումների հաշվին:
Գումարներով Ռուսաստանում պարենամթերք եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ են գնվելու, նաեւ վճարվելու է այդ ապրանքների փոխադրումը Հայիթի: Ներկայումս հստակեցվում է այդ օգնության չափն ու Հայիթի հասցնելու ժամկետները:
Բացի այդ Գվինեային երկու միլիոն դոլարի օգնություն է ցուցաբերվելու, իսկ Հայաստանին 0,5 միլիոն դոլարի ցորենի ալյուր է հատկացվելու:
ՄԱԿ-ի Պարենամթերթի օգնության փորձագետների տվյալներով, Ռուսաստանն աշխարհում պարենային անվտանգության առաջամարտիկներից է:




























