Ամերիկյան Միսիսիփի նահանգի բնակիչ Ջեյմս Էվերթ-Դաթչքեն, ով մեղադրվում է ԱՄՆ նախագահին եւ սենատորին ռացինով նամակ ուղարկելու մեջ, տվել է խոստովանական ցումցունքներ եւ կդատապարտվի 25 տարվա ազատազրկման:
Ավելի վաղ բոլոր մեղադնարքները հաշվի առնելով նրան սպառնում էր ցմահ ազատազրկում: Դաթչկեի փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը մտադիր է խոստովանական ցուցմունքներ տալ նաեւ դեռահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների փորձերի մեղադրանքների մասով, որոնք նրան առաջադրվել էին առանձին գործով, հաղորդում է «Ռոսբալտ»-ը:
Հիշեցնենք, որ 2013-ի ապրիլին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Միսիսիփիից ընտրված սենատոր Ռոջեր Ուիքերը եւ նույն նահանգի դատավոր Սեդի Հոլանդը թունավոր նամակներ են ստացել, որոնցում ռացին է հայտնաբերվել: Ծրարները հայտնաբերվել են փոստի նախնական հավաքման ժամանակ եւ հասցեատերերից ոչ մեկը չի տուժել:





























