Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Բելառուսի սլավոնական ժողովուրդների տաճարի անդամները առաջարկել են հունվարի 18-ը՝ ուղիղ 360 տարի առաջ կայացած Պերեյավսլավյան ռադայի ամսաթիվը, սահմանել որպես երեք երկրների միավորման օր։
«Այս ամսաթիվն այսօր ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի համար արդիական է, ինչպես երբեւէ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն ու հավելել. «Դեկտեմբերին Ռուսաստանը ձեռք մեկնեց Ուկրաինային, ինչպես 360 տարի առաջ, երբ Ուկրաինային օգնության հասան հրաձգային գնդերը; Բայց էությունը դրանից չի փոխվում, մենք աշխարհի ամենամոտ ազգերն ենք՝ ռուսները, ուկրաինացիները, բելառուսները։ Միասին մենք միշտ ավելի ուժեղ ենք»։
Զատուլինի խոսքով՝ հունվարի 18-ը ազգային միասնության օր հայտարարելը կարող է ամրագրվել օրենսդրությամբ։ Նա նաեւ հույս է հայտնել, որ նախաձեռնությունը աջակցություն կգտնի Ուկրաինայի եւ Բելառուսի խորհրդարաններում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Մասնակիցերին ողջույնի խոսքով դիմել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը եւ Պատմական Ռուսիայի տարածքում խաղաղության եւ համերաշխության պահպանման անհրաժեշտությունն ընդգծել։ Ուկրաինայի վարչապետն էլ իր խոսքում նշել է, որ Պերեյավսլավյան ռադան «կանխորոշեց Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Բելառուսի դարերի պատմությունը»:





























