«Ռոստելեկոմ» ընկերության ցանցում հաքերային գրոհ չի եղել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է GNC Alfa ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարմազյանը:

«Ոչ մի գրոհ կամ գրոհի փորձ չի եղել: Տեղի է ունեցել վթար արտաքին հաղորդալարերից մեկի հետ եւ այն որեւէ կերպ չի ազդել Հայաստանում «Ռոստելեկոմի» որակի վրա»,-ասել է նա:

Ֆարմազյանի խոսքով՝ մյուս երկու հաղորդալարերով կապը հաղորդվում էր նույն ծավալով:

Նա հավելել է, որ վթարը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում արտաքին հաղորդալարերից մեկի հետ ու կվերականգնվի մի քանի ժամվա ընթացքում: «Այսպես թե այնպես, մենք բավարարում ենք մեր բաժանորդների պահանջներին՝ առանց թրաֆիկի կրճատման»,- կրկնել է Ֆարմաազյանը:

GNC Alfa ՓԲԸ-ն ռուսաստանյան «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է ու 2012թ.-ի դեկտեմբերից գործում է այդ ապրանքանիշի ներքո: Ընկերությունը Հայաստանում ինտերնետ կապի մատակարար է երեք ուղիներով(2-ը Գյումրու եւ 1-ը Իրանի տարածքով), ինչպես նաեւ մանրածախ ինտերնետ կապի օպերատոր է: