Սիրիայում իրենց «Ազատ սիրիական բանակ» անվանող զինյալների խումբը «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» խմբավորման հետ բախմանը չի դիմացել եւ զենքերով մտել է Թուրքիայի սահման եւ հանձնվել անվտանգության ուժերին։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի Ժարաբլուսի շրջանում «Ազատ սիրիական բանակ»-ի զինյալները չեն կարողացել դիմակայել «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» խմբավորման ծանր զինտաեխիկայի ուղեկցությամբ իրականացվող հարձակումներին եւ հանձնվել են Թուրքիայի սահմանապահ ուժերին։

Թուրք սահմանապահները գրանցել են հանձնված 50 զինյալի, բռնագրավել նրանց մոտ գտնվող զենքերն ու զինամթերքը։

Այնուհետ սահմանակետին են մոտեցել «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» խմբավորման զինյալները եւ թուրքական կողմից պահանջել են իրենց հանձնել բռնագրաված զենքն ու զինամթերքը, սակայն մերժում են ստացել։