Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան Մանուկյանը հունվարի 18-ին մեկնել է Բեթղեհեմ։ Նա այցելել է Քրիստոսի ծննդյան բազիլիկի մոտ գտնվող հրապարակ, որտեղ սուրբծննդյան պատարագից առաջ օրհնել է հավաքվածներին, հայտնում է wsbtv.com-ը;

Քրիստոնյաները շարվել են Բազիլիկ տանող ճանապարհի երկայնքով՝ հույս ունենալով գոնե հեռվից տեսնել պատրիարքին;

Բեթղեհեմում Սուրբ ծնունդը տոնում են երեք անգամ։ Հունվարի 19-ին այն նշում է հայկական եկեղեցին: